Ռեփեր Տիմատին հոսպիտալիզացվել է (տեսանյութ)
Հայտնի ռեփեր Տիմատին (Թիմուր Յունուսովը) հոսպիտալիզացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ռեփերը վնասվածք է ստացել՝ առանց ապահովագրության տրյուկ կատարելու արդյունքում: Այս մասին հայտնում է Life News-ը:
Գրիգորի Լեփսի հետ համատեղ տեսահոլովակի նկարահանման ընթացքում Տիմատին որոշել է իրականացնել բոլոր տրյուկները՝ առանց կասկադյորի: Տեսահոլովակի դրվագներից մեկի նկարահանման ժամանակ երգիչը հանկարծ ընկել է 4 մետր բարձրությունից:
«Ամեն ինչ պատահեց ինչպես կինոյում: Ընկա, ուշքի եկա, գիպս», - պատմել է ռեփերը:









