Ուզբեկ բանվորը ռուս կնոջը բռնաբարելու փորձի ժամանակ հոգնածությունից քնել է

12:36 • 30.05.12

Մերձմոսկովյան Վիդնոե քաղաքում 33-ամյա ուզբեկ բանվորը ռուս կնոջ բռնաբարության փորձի ժամանակ հոգնածությունից ընկել է գետնին ու քնել, հայտնում է Life News-ը:

 

Առավոտյան ժամը 4.00-ին, սև դիմակով ու ատրճանակով զինված տղամարդը  կնոջ տան մուտքի մոտ սպասել է նրա վերադարձին: Իսկ երբ կինը եկել է, տղամարդը հրել է նրան տուն ու պատռելով 32-ամյա Մարիայի հագուստը` փորձել բռնաբարել, սակայն հոգնած ընկել է ու քնել:

 

Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը Մարիայի հարևանուհու տանը վերանորոգման աշխատանքներ իրականացնող բանվորն է` 33-ամյա ուզբեկ Դանիար Ս.-ն, ով Ռուսաստանում է գտնվում գումար վաստակելու նպատակով:

 

«Նա, ախր, այնքան սուսիկ- փուսիկ ու համեստ մարդ է, որ նույնիսկ ճանճին չի նեղացնի: Ընդհանրապես չեմ կարողանում պատկերացնել` ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ»,- ասել է վերանորոգվող բնակարանի տանտիրուհին:


Դանիար Ս.-ի հետագա ճակատագիրը կորոշեն քննիչները: