Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից` Facebook-ի բաժնետոմսերի պատճառով
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր ու համասեփականատեր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ 40 մարդկանց ցուցակից` սոցցանցի բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով (մեկ բաժնետոմսի գինը 29 դոլարից պակաս), հայտնում է Bloomberg-ը:
Դեռ մայիսի 25-ի դրությամբ` Ցուկերբերգի կարողությունը գնահատվում էր 16.2 մլրդ դոլար, սակայն նախօրեին այն կրճատվել է` հասնելով 14.7 մլրդ-ի: Երեքշաբթի Facebook-ի բաժնետոմսերի վաճառքների փակմանը դրանց գինն ընկել է 9.6 %-ով և վաճառվել 28.84 դոլարի նշաձողի միջակայքում: Այդկերպ, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո, Facebook-ի կապիտալիզացիան կրճատվել է 24%-ով ու կազմել 79.1 մլրդ դոլար:









