Սաուդյան Արաբիայում հոգևորականի ձերբակալությունը բախումների և զոհերի է հանգեցրել

16:56 • 09.07.12

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը Սաուդյան Արաբիայի՝ էներգետիկ պաշարներով հարուստ Կատիվ արևելյան նահանգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակչության միջև, հայտնում է Al-Jazeera-ն:

Բախումների պատճառը շիա ազդեցիկ հոգևորական Շեյխ Նիմր ալ-Նիմրի ձերբակալությունն է: Շեյխը հայտնի է իշխանությունների հասցեին իր քննադատություններով:


Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է ցրել ձերբակալության դեմ բողոքի ցույցը: 2 շիա է զոհվել, կան մի քանի վիրավորներ:


Շեյխին ձերբակալել են Կատիֆի իր ագարակի ճանապարհին: Պաշտոնական տեղեկություններով, այդ ժամանակ հոգևորականի ու նրա ուղեկիցների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: