Անանը ժամանել է Թեհրան սիրիական խնդիրը քննարկելու համար

19:49 • 09.07.12

Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը այսօր ժամանել է Իրան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքին:


Սպասվում է, որ հատուկ բանագնացը բանակցություններ կանցկացնի Իրանի ղեկավարության հետ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով:


Ավելի վաղ այսօր Անանը Դամասկոսում բանակցել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: