Բանկի հաջողակ մենեջերը Մոսկվայի մետրոյում ինքնասպանություն է գործել (տեսանյութ)
Մոսկվայի մետրոյում բանկերից մեկի 24-ամյա մենեջեր Իվան Մալիկը նետվել է մոտեցող գնացքի տակ և գլուխը դրել է ռելսի վրա՝ այդ կերպ վերջ տալով կյանքին, հայտնում է LifeNews-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ երիտասարդն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ չի կարողացել բանկային քարտից 1 մլն ռուբլի գումար հանել իր ծնողների համար: Նա աշխատել է Մադրիդում և Մոսկվա է եկել բանակցությունների նպատակով: Հարազատները պատմել են, որ Մալիկը խոշոր վարկ է վերցրած եղել, որպեսզի ծնողներին օգնի նոր տուն կառուցել, սակայն նրանք հրաժարվում են հավատալ, որ նա որևէ պատճառով կարող էր ինքնասպանություն գործել:
Տեսահսկման խցիկները ֆիքսել են միջադեպը, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին տասնյակ մարդկանց աչքի առաջ:
<
/p>









