Բեռլինի օդանավակայանում ճոպանուղի կկառուցեն
Բեռլինի Tegel օդանավակայանում նախատեսվում է կառուցել 2.5 կմ երկարությամ ճոպանուղի: Այս մասին հայտնում է Tagesspiege-ը՝ վկայակոչելով օդանավակայանի վերակառուցման նախագծի տնօրեն Ֆիլիպե Բուտայլերին:
Tegel-ը փակվելու է Բեռլինի միակ օդանավակայանի՝ Բրանդենբուրգի բացումից հետո, իսկ դրա տեղը բացվելու է փորձագիտական կենտրոն:
Նախագծի տնօրենը առաջարկում է անցկացնել ճոպանուղին Յունգֆերնխայդի կայարանից մինչև Բեռլինի արևմուտք:
Գերմանական մայրաքաղաքի համար օրինակ է ծառայել Լոնդոնը, որտեղ հունիսի վերջում ճողպանուղի էր կառուցվել Թեմզայի վրայով:









