Ֆրանսիայում հարսնացուն ծննդաբերել է հարսանիքի օրը
Ֆրանսիայի արևմուտքում մի հարսնացու ծննդաբերել է իր իսկ հարսանյաց արարողության ժամանակ, էլ ավելի հիշարժան դարձնելով այդ օրը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Թեև ըստ բժիշկների կանխատեսման կինը պետք երեխային լուլս աշխարհ բերեր հուլիսի 14-ին, սակայն փոքրիկը «ժամանակից առաջ է ընկել» և կինը ծննդաբերել է հենց հարսանիքի օրը:
Նրա ցավերը սկսվել են այն պահին, երբ համապատասխան մարմնում գրանցվում էր զույգի ամուսնությունը:
Հարսնացուի վիճակը տեսնելուց հետո, հյուրերը շտապօգնություն են կանչել, սակայն արդեն ուշ է եղել նրան հիվանդանոց տեղափոխելու համար, իսկ որոշ ժամանակ անց գրասենյակում լսվել է նորածնի ճիչը:









