Իտալիայում ռուս զբոսաշրջիկը շահել է 110.000 եվրո

13:26 • 09.07.12

Իտալական Լիդո-դի-Կամայորե հանգստավայրում ՌԴ-ի 40-ամյա մի քաղաքացու հանգիստը բավական եկամտաբեր է ստացվել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նա Cash and Fruits հեռուստավիճակախաղում շահել է 110.000 եվրո:

 

Նման խոշոր շահումներ այստեղ եղել են նաև նախկինում. 2011թ. սեպտեմբերի 14-ին Ապուլիա մարզի բնակիչը շահել է 124.000 եվրո: