Եգիպտոսցի զույգը փորձել է նորածնին սահմանն անցկացնել` ճամպրուկի մեջ
ՄԱԷ-ի Շարջա քաղաքի օդանավակայնի աշխատողներն ուղղակի ապշել են, երբ ուղեբեռի սկանավորման սարքում տեսել են նորածնի պատկերը, գրում է «Ալ արաբիա»-ն:
5-ամսեկան երեխային ճամպրուկից դուրս բերելուց հետո պարզվել է, որ նրա ծնողները, չունենալով համապատասխան վիզա, նորածնին Եգիպտոսի սահմանն անցկացնելու համար, որոշել են նրան թաքցնել ճամպրուկներից մեկում:
Օդանավակայանի մաքսային տեսուչների խոսքերով` սկաները առողջությանը վնասակար ճառագայթներ է արձակում, որոնք լրջորեն ազդում են չափահաս մարդու օրգանիզմի վրա, իսկ նորածնի դեպքում «մեկնաբանություններն ավելորդ են»:
Ներկայում երեխան գտնվում է պետական խնամակալի հսկողության տակ, իսկ նրա ծնողներին ազատազրկում է սպառնում:









