6-ամյա աղջիկը կոմայի հետևանքով ձեռք է բերել տարբեր ինքնություններ (տեսանյութ)

22:23 • 09.07.12

Կալիֆորնիայի 6-ամյա բնակչուհի Զո Ռեյն Բերնսթեյնը, ով լուրջ ավտովթարի հետևանքով ընկել էր կոմայի մեջ, արթնացել է կոմայից՝ ցուցաբերելով տարբեր վարքագծային դրսևորումներ և ինքնություններ, գրում է The Dailymail պարբերականը:

 

Երբ աղջիկը արթնացել է 1-ամսյա կոմայից հարազատները զգալի փոփոխություն են նկատել նրա վարքագծում: Նրա մոտ խնդիրներ են առաջացել կենտրոնացվածության հետ: Աղջիկը նաև ունի վարքագծային խնդիրներ, որոնք կոմայից առաջ չեն եղել:

 

«Նրա ինքնությունը ամբողջովին փոխվել է: Նա մոռացել է, թե ինչպես պետք է ուտել, լվացվել, զուգարան գնալ», - պատմել է նրա մայրը: 
 

Զոն չի կարողացել խոսել, երբ նոր է արթնացել կոմայից: Աղջիկը սկսել է ամեն ինչ սովորել զրոյից: