Գործազուրկ իսպանացին աշխատատեղի դիմաց իր երիկամն է առաջարկում
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի մի բնակիչ զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել է, որ պատրաստ է իր երիկամը տրամադրել աշխատատեղ ստանալու դիմաց: Ամուսնալուծության գործընթացում գտնվող և 3 երեխաների հայրն ասել է, որ 2 տարի է` աշխատանք է փնտրում ու արդեն շատ է հոգնել ապարդյուն որոնումներից: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հենց այդ փաստն է նրան ստիպել նման ծայրահեղ քայլի դիմել:
Իսպանիայի Օրգանների փոխպատվաստման ազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ նման քայլը համարվում է Դատական օրենսգրքի խախտում, քանի որ այն արգելում է մարդկային օրգանների առք ու վաճառքով զբաղվել: Ըստ նրանց` նման գովազդը հանցավոր բնույթ ունի, որի համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում:









