Դիպուկահարների դուրս բերումը և միջադեպերի հետաքննությունը չեն ամրապնդի ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

23:00 • 09.07.12

Ղարաբաղյան հակամարտության լուծման այլ տարբերակ չկա բացի խաղաղ համաձայնագիրը, և հակամարտության կողմերը պետք է իրական քաղաքական կամք և նախկինում ընդունված պարտավորությունների կատարման պատրաստակամություն ցուցաբերեն: Այս մասին «ՌԵԳՆՈՒՄ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը` Turan գործակալությանը տված իր հարցազրույցում:


«Խաղաղության կերտումը բարդ գործընթաց է և խիզախ որոշումների ընդունում է պահանջում: Հարցը նրանում չէ, որ մեղքի բաշխում լինի, այլ առաջընթացի հասնելու ճանապարհներ պետք է գտնել: Բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորման սկզբնական կետը այն է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով, նաև այն, որ լուծումը չի կարող գտնվել արտաքին կողմի միջոցով` ԵԱՀԿ-ի կամ մեկ այլ միջազգային խաղորդի կողմից», - հայտարարել է Զանյերը:

 


Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն կարող է միայն կողմերի երկխոսություն կազմակերպել և տարածաշրջանում վստահության ձևավորմանը աջակցել:

 

«Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աշխատանքը, քանի որ միայն նրանք կարող են համաձայնեցնել խաղաղ կարգավորման որոնման ձևաչափը», - հայտարարել է նա:

 


Շփման գծում մարդկային կորուստները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքով, ցավալի են և մտահոգության առիթ են տալիս. «Դրանք ընդգծում են իրավիճակի վտանգավորությունը և անկանխատեսելիությունը, հիշեցնում են ԵԱՀԿ լրացուցիչ ռեսուրսների միջոցով միջազգային մոնիտորինգի ամրապնդման անհրաժեշտությունը»:

 


Զանյերը նշել է, որ հակամարտության գոտում բնակվող մարդիկ արժանի են երկարատև խաղաղության և կայունության:
Դրան կարելի է հասնել միայն հրադադարի ռեժիմի ամրապնդմամբ, հակամարտության շփման գծից դիպուկահարներին դուրս բերելով, հետաքննելով շփման գծի միջադեպերը, ինչպես որ և համաձայնեցվել էր նախագահների կողմից:
 

«Դա չի նշանակում ստատուս քվոյի ամրապնդում, դա ջանք է, կայունության ամրապնդման համար, որ հնարավոր լինի շարունակել քաղաքական բանակցությունները: Միաժամանակ պետք է մարդկանց միջև շփումները զարգացվեն, ինչը նույնպես հունվարին ամրագրվել էր նախագահների կողմից Սոչիում», - ավելացրել է գլխավոր քարտուղարը:

 


Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է համատեղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, Զանյերը նշել է, որ միջազգային իրավունքի որևէ սկզբունք չի կարելի մեկուսի վերցնել:



«ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հունիս 19-ի համատեղ հայտարարության մեջ, Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կողմերին կոչ են արել ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով՝ նախևառաջ, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը: Վստահության և խաղաղության հնարավոր չէ հասնել, երբ քաղաքացիական անձնիք ամեն օր մահվան վախի մթնոլորտում են ապրում», - կարծում է նա: