Լվովում ժամը 08:00-22:00 կարգելեն ռուսերեն խոսել
Ուկրաինական Լվով քաղաքի իշխանություններն այսուհետ կսահմանափակեն ռուսերեն լեզի օգտագործումը` արգելելով դրանով խոսել ժամը 08:00-ից մինչ 22:00, հայտնում է Euromag-ը:
Օրինագիծը նախաձեռնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին, որի խոսքերով «դա ռուսախոսության դեմ պայքարի ամենաարդյուավետ տարբերակն է»:
Արգելքը կտարածվի պետական հաստատությունների և հասարակական տրասնսպորտի աշխատողների վրա: Ապագայում նախատեսվում է նաև արգելել ռուսերեն լեզվով դիմել ուժայիններին:
Այս առիթով հասարակության մոտ մի հարց է առաջացել. իսկ ինչպե՞ս վարվել ռուս զբոսաշրջիկների հետ, եթե բոլոր պետհաստատություններն աշխատում են միայն ցերեկը: Այս հարցին դեռևս պատասխան չի տրվել:
Ավելի վաղ ` հուլիսի 3-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել էր պետական լեզվական քաղաքականության հիմքերի վերաբերյալ օրենք ըստ որի` ռուսերեն լեզվին իրավահավասար կարագավիճակ է տրվում ուկրաիներենի հետ միասին:









