Առաջիկա օրերին կարճատև անձրևներ դեռ կարելի է սպասել. 5-օրյա կանխատեսում
Վաղը՝ հուլիսի 10-ին, և հուլիսի 14-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում, իսկ հուլիսի 11-ից 13-ը՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ին նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 10-ին և 14-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է, իսկ 11-13-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:










