ԵԱՀԿ ԽՎ-ն նոր նախագահ ունի
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կգլխավորի իտալացի պատգամավոր Ռիկարդո Միլիորին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, կառույցի նախագահի ընտրությունները կայացել են Մոնակոյում կայացած ԵԱՀԿ ԽՎ նիստի շրջանակներում: Միլիորին այս պաշտոնում կփոխարինի Պետրոս էֆթիմիուին:
Նշենք, որ ավելի վաղ նա կատարել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պարտականությունները:
Նիստի շրջանակում նաև ընտրվել են 5 փոխնախագահներ` Ռոբերտ Ադերհոլդը (ԱՄՆ), Ժան- Շառլ Գարդետոն (Մոնակո), Ալան Ներին (Ֆրանսիա), Գեորգի Ծերեթելին (Վրաստան) և Ուտա Զափֆը (Գերմանիա):









