Հայկական կուսակցությունները քաղաքական ֆորում կանցկացնեն ԼՂՀ-ում

17:04 • 09.07.12

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-ից 26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելու է հայկական քաղաքական կուակցությունների առաջին կլոր սեղանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

«Ինչու եմ ասում հայկական, որովհետև այդ կլոր սեղանին մենք հրավիրելու ենք Հայաստանի և ԼՂՀ-ի խորհրդարանական կուսակցություններին: Այսինքն՝ 6 կուսակցություն կմասնակցի Հայաստանից և երեքը՝ ԼՂՀ-ից: Հայկական ինը կուսակցություններ երկու օր կքննարկեն ժամանակակից հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության առանձնահատկությունները, տեղեկատվության, քաղաքացիական հասարակությանն ու արտաքին կապերին առնչվող և մի շարք այլ արդիական խնդիրներ»,- ասաց նա և ավելացրեց, որ հրավերի մասին նամակներն այս շաբաթ կուղարկվեն բոլոր քաղաքական ուժերին:

 
Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի նախագահությամբ կազմակերպվելիք քաղաքագիտական ֆորումի ընթացքում հայաստանցի քաղաքագետներն իրենց փորձառությունը կկարողանան փոխանցել ԼՂՀ գործընկերներին: