Աբովյանում «Մերսեդես ՄԼ-320»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի

12:20 • 09.07.12

Հուլիսի 8-ին` ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդն Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 3-ամյա մի տղայի։

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել նրան հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: