Վրացի և ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Sea breeze -2012 զորավարժություններին
Ուկրաինայի Օդեսա քաղաքում` Սև ծովի ջրային տարածքում, այսօր մեկնարկում են ամերիկա-ուկրաինական Sea breeze-2012 համատեղ զորավարժությունները: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, վարժանքներին կմասնակցի նաև Վրաստանի առափնյա անվտանգության ծառայության պատվիրակությունը:
Երկշաբաթյա վարժանքներին, բացի կազմակերպիչ երկրներից ու Վրաստանից, կմասնակցեն Ադրբեջանի, Մոլդովայի, Թուրքիայի, Գերմանիայի, Կանադայի, Իսրայելի, Բելգիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ալժիրի, Բանգլադեշի զինվորականները:
Վարժանքներն ուղղված են անվտանգության ծովային օպերացիաների մշակմանը:









