«Թուլուզյան հրաձիգի» զոհերի հարազատները դատի կտան հեռուստաալիքին նրա ոստիկանության հետ բանակցությունները հեռարձակելու համար

22:27 • 09.07.12

Մարտի վերջին Ֆրանսիայում 7 մարդու սպանած Մուհամեդ Մերայի զոհերի հարազատները մտադիր են դատի տալ ֆրանսիական «ՏՖ-1» հեռուստաալիքին ահաբեկչի և ոստիկանության բանակցությունների ձայնագրությունը հեռարձակելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին:

 

Պարբերականը նշում է, որ ֆրանսիական ոստիկանությունը, իր հերթին պետք է պարզի, թե ինչպես է տվյալ ձայնագրությունը հայտնվել եթերում:

 

Հեռուստաալիքը հեռարձակել է իրավապահների և ահաբեկչի բանակցություններից մի հատված հուլիսի 8-ին «Յոթից-ութը» հաղորդման շրջանակներում: