Ամերիկացին սխալի պատճառով 32 տարի խիստ ռեժիմի բանտում է անցկացրել

23:46 • 09.07.12

Ամերիկացի Անդրէ Դևիսը սխալմամբ 32 տարի խիստ ռեժիմի բանտում է անցկացրել: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով «Ֆոքս նյուս» հեռուստաալիքին:

 

Տղամարդը 1980թ. երեք տարեկան երեխայի բռնաբարության և սպանության համար ազատազրկման էր դատապարտվել: Դատապաշտպանները պահանջել են ԴՆԹ-ի հետազոտություն անցկացնել, որի արդյունքները ամբողջությամբ հերքել են Դևիսի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Հուլիսի 6-ին ԱՄՆ Իլլինոյս նահանգի դատարանը նրան ազատ արձակելու որոշում է կայացրել:


Չնայած երկար տարիների ազատազրկմանը, Դևիսը իրեն երջանիկ է համարում:


Նա վերադարձել է ընտանիք, և վստահ է, որ ըմտանիքը կարող է իրեն բնականոն կյանքի վերադարձնել:
Բացի այդ, դատական սխալից տուժածը հույս ունի երկարատև ազատազրկման համար ֆինանսական փոխհատուցում ստանալ: