Յանուկովիչը ծննդյան օրը Կադաֆիի լուսանկարներով շնորհավորանքներ է ստացել

17:04 • 09.07.12

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի տարբեր հատվածներում փակցվել են З днем народження («Ծնունդդ շնորհավոր») գրությամբ և Իրաքի նախկին առաջնորդ` կախաղան բարձրացված Սադամ Հուսեյնի ու Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Կադաֆիի լուսանկարներով պաստառներ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը` ենթադրելով, որ ուղերձը հասցեագրված է նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով այսօր նշում է իր ծննդյան 62-րդ տարեդարձը:

 

Թերթի տվյալներով` պաստառների հեղինակը «Ժողովրդավարական դաշինք»-ն է:


«Ուկրինֆորմ»-ի տվյալներով` Յանուկովիչը ծննդյան տարեդարձը կնշի Ղրիմում, որտեղ գտնվում է «աշխատանքային արձակուրդի շրջանակում»: