Coca-Cola-ն հնարավոր է վաճառվի փաթեթներով
Ամերիկյան Coca-Cola ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ողջ աշխարհում սկսել է իր ընպելիքները վաճառքը փաթեթներով վաճառքը:
Նման արտադրանքն արդեն վաճառքի է հանվել Հարավային Ամերիկայի երկրներում: Առաջին նման դեպքը գրանցվել է Սալվադորում, ապա նաև հարևան երկրներում:
Cola-ի փաթեթներն ունեն դրա ֆիրմային շշի տեսքը:
Նշվում է, որ Հարավային Ամերիկայում փաթեթներով արտադրանքը ներկայացցվել է տնտեսման նկատառումներից ելնելով, քանի որ ապակե շշով Cola գնելու համար նախ անհրաժեշտ է դրա համար կանխավճար տալ, որը վերադարձվում է արդեն դատարկ շշի վերադարձի դեպքում: Տեղի բնակչությունն այդ խնդրի լուծումը գտել է շշի պարունակությունը փաթեթների մեջ լցնելով, ինչի շնորհիվ նրանք չէին վերցնում շիշն իրենց հետ և, հետևաբար, չէին վճարում դրա համար: Այս պատճառով ընկերությունը որոշել է թողարկել սեփական ֆիրմային փաթեթները:









