ԱՄՆ Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել ժողովրդավարական ճանապարհով լուծել խորհրդարանի ստորին պալատի լուծարման հարցը

02:18 • 10.07.12

ԱՄՆ վարչակազմը երկուշաբթի դիմել է Եգիպտոսի ղեկավարությանը` խնդրելով ժողովրդավարական ճանապարհով լուծել երկրի խորհրդարանի ստորին պալատի հետագա աշխատանքի հետ կապված վեճը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 


ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիտերը հայտարարել է, որ Սպիտակ տունը այդ հարցի քննարկման մեջ ներգրավված կողմերին «ժողովրդավարության սկզբունքները հարգելու» կոչ է անում: