ԱՄՆ-ում ֆուտբոլային խաղի ժամանակ 3 մարդ է գնդակահարվել
ԱՄՆ-ի Ուիլմինգթըն քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ զինված հանցագործները կրակ են բացել, ինչի հետևանքով 3 մարդ` այդ թվում նաև մի անչափահաս է զոհվել, հայտնում է MIG News-ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ սպանության հետ կապ ունի 3 անձ, որոնք կրակ բացելուց հետո փախուստի են դիմել մեքենայով, սակայն ճանապարհին վթարի են ենթարկվել:
Նրանցից 2-ին հաջողվել է փախչել, սակայն 3-րդը տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել:
Ըստ նախնական տվյալների` հանցագործների նման քայլի դրդապատճառ է եղել այն, որ զոհերից մեկը 4 տարի առաջ նրանց կողմից իրականացված սպանության վկա է եղել:









