Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը կկայանա Ստամբուլում` հուլիսի 24-ին

08:30 • 10.07.12

Իրանի միջուկային ծրագի շուրջ բանակցությունները կշարունակվեն հուլիսի 24-ին Ստամբուլում:


Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը կողմերը բանակցությունները կշարունակեն հուլիսի 3-ին դարձյալ Ստամբուլում տեղի ունեցած փորձագետների քննարկման արդյունքների հիման վրա:

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ինչպես առկա բացթողումները, այնպես էլ գործընթացն առաջ տանելու եղանակները:


Հունիսի 18-19-ին Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների երրորդ փուլին ընթացքում միջնորդ «վեցյակն» ու Իրանը համաձայնության էին եկել բանակցությունները շարունակելու վերաբերյալ:

Մոսկովյան փուլին նախորդել էին Ստամբուլում` ապրիլի 14-ին և Բաղդադում` մայիսի 23-24-ին տեղի ունեցած բանակցությունները:


Չնայած շարունակվող բանակցություններին` հուլիսի մեկից ուժի մեջ մտավ իրանական նավթի վաճառքի վրա Եվրոպական երկրների կիրառած էմբարգոն: