Հորդանանում հետաքննություն է անցկացվում հեռուստաշոուի ժամանակ հրազենով սպառնալու միջադեպի կապակցությամբ (տեսանյութ)
Հորդանանում, քննչական գործողություններ են սկսվել մի միջադեպի կապակցությամբ, որը տեղի է ունեցել եթերում, երբ խորհրդարանի անդամներից մեկը, ով մասնակցում էր երկխոսությանը, իր զրուցակցին սպառնացել է նրա վրա պահելով ատրճանակը, հաղորդում է BBC-ն:
Մինչ զենքը հանելը, քաղաքական գործիչը ընդիմախոսին կոշիկով է խփել:
Մանսուր Մուրադը, ում հանդեպ էին ուղղորդված պատգամավոր Մուհամեդ Շավաբքեի գործողությունները, դատարան հայց է ներկայացրել:
Քաղաքական գործիչների միջև միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հարցով ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ: Ինքը Մանսուր Մուրադւ պատգամավորին իսրայելական լրտես է անվանել, որը և Շավաբքեի նման ցասման առիթ է հանդիսացել:









