Մուբարաքի եմենցի նմանակը խուճապ է առաջացրել Եգիպտոսում
Կահիրեում տասնյակ եգիպտոսցիներ խուճապի են մատնվել, երբ փողոցում տեսել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նմանակին, գրում է «Ալ արաբիա»-ն:
Մի խումբ մարդիկ, տեսնելով Մոհամեդ Աբդուլահ Շումարին, կարծել են, թե նա իրոք նախկին նախագահն է և փորձում է փախչել ռազմական հիվանդանոցից, որտեղ այժմ գտնվում է բուժման նպատակով: Երբ հավաքվածները փորձել են բռնել «Մուբարաքին» այնպիսի խառնաշփոթ է սկսվել, որ որոշ ժամանակով կաթվածահար է արել երևեկությունը:
Ամբոխն այնքան ոգևորված է եղել, որ նմանակը ստիպված ցույց է տվել իր անձնագիրը, որպեսզի իրեն հավատան և հանգիստ թողնեն: Նա պատմել է, որ իրակաում եմենցի է և Եգիպտոս է ժամանել բարեկամներին այցելելու համար: Նրա անձնագրից պարզ է դարձել նաև, որ Շումարին շատ ավելի երիտասարդ է, քան 84-ամյա Մուբարակը:
Վերջում «Մուբարաքին» բռնել ցանկացող ոստիկաններն ու քաղաքացիները ներողություն են խնդրել և բարի ճանապարհ մաղթել նմանակին:









