Սոս Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց, բայց «լուրջ բան չկա»
ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը հիվանդանոցում է: Հուլիսի 12-ին դերասանը պետք է մասնակցեր Փարաջանովի տուն-թանգարանում կայանալիք Կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, սակայն միջոցառման նախօրեին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որի հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշել է, որ Սոս Սարգսյանն այժմ վատառողջ է: Փոխնախարարը, սակայն, շտապել է վստահեցնել, որ «լուրջ բան չկա»: «Այժմ նա բժիշկների հսկողության տակ է գտնվում»,- ընդգծել է փոխնախարարը:
Նա ավելացրել է նաև, որ խոսել են Սոս Սարգսյանի տիկնոջ` Նելլի Սարգսյանի հետ, որն էլ հավաստիացրել է, որ նրա վիճակը կայուն է:
Լուսանկարը՝ Արմենպրեսի










