«Ոսկե ծիրանի» մրցանակակիրներն արդեն հայտնի են

17:22 • 15.07.12

Ամփոփվել են «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութի արդյունքները:

Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Սերգեյ Լոզնիցայի (Գերմանիա/ Ռուսաստան/ Լատվիա/ Նիդեռլանդներ/ Բելառուս) «Մշուշում» ֆիլմը:


«Արծաթե ծիրան» մրցանակին արժանացել է ռեժիսորներ Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ(Լեհաստան) «Հեռվից սիրուն է երևում» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցականին Լուիս Տորրես Լեյվայի (Լեհաստան) ֆիլմը:

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի,(Պաղեստին) «Հինգ կոտրված տեսախցիկ» ֆիլմը:


Այս անվանակարգում«Արծաթե ծիրան»-ին արժանացել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշև«Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքին արժանացել է Սալոմե Ջաշիի, (Վրաստան/Գերմանիա)«Բախմարո» ֆիլմը:

Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը:


Այս անվանակարգում «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին արժանացել է Վալերի Մասադյան, (Ֆրանսիա)«Նանա» ֆիլմը:
Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել  «Հայկական ռապսոդիա» ֆիլմը՝ ռեժիսորներ Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան (Բրազիլիա):

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել ռեժիսոր Էդուարդու Մուրուտո, (Բրազիլիա)«Երբ մեռնենք գիշերը»,ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքի արժանացել է Միխայիլ Մեստեցկի (Ռուսաստան) «Պատահական միջադեպի աննշան մանրամասները» ֆիլմը:

FIPRESCI-ի մրցանակը շնորհվել է ռեժիսորներ Սանո Սինձյու, Եռլան Նուրմուհամբետով, (Ղազախստան/Ճապոնիա) «Գարնան առաջին անձրևները» ֆիլմին:

 

Էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացել է Նատալյա Բելյաուսկենեի (Հայաստան) «Եթե բոլորը» ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի հատուկ դիպլոմին՝ ռեժիսոր Օզջան Ալփերի, (Թուրքիա) «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը:

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհվել է ռեժիսոր Սյուզան Խարտալյան, (Շվեդիա) «Տատիկին դաջվածքները» ֆիլմին:


Բրիտանական խորհրդի մրցանակին արժանացել է ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի, (Բրազիլիա) «Հայկական ռապսոդիա» ֆիլմը, իսկ Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին՝`
Գորան Ռադովանովիչի (Սերբիա) «Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի» ֆիլմը:

Տիգրան Ավետիքյանի (Ֆրանսիա) «Վատ հայրը» ֆիլմն արժանացել է «Հրանտ Մաթևոսյան» մրցանակին: