ՀՀ–ում ցուցահանդեսի միջոցով ճապոնացիները կփոխանցեն աղետի գոտին վերականգնելու իրենց փորձը

12:41 • 16.07.12

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում հուլիսի 17-ից մեկնարկում է «Ցուցահանդես 3.11- Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները» խորագրով շարժական ցուցահանդեսը, որը կտևի մինչև օգոստոսի 12-ը:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից, ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների գործունեությանը աղետի գոտու վերականգնման գործում:


Ցուցադրությունը բաղկացած է չորս բաժնից, որոնցում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքները լուսաբանող լուսանկարներ, մանրակերտեր և տեքստեր։

Առաջին փուլ. արձագանք արտակարգ իրավիճակին
Երկրորդ փուլ. ապահովում ժամանակավոր կացարաններով
Երրորդ փուլ. վերակառուցման ծրագիր, արտասահմանյան նախագծեր:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնական հիմնադրամը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի մասնակցությամբ: