Վթարի է ենթարկվել Ախալքալաքից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը. կա 7 զոհ և վիրավորներ

23:10 • 17.07.12

Թբիլիսի-Քութաիսի կենտրոնական ավտոմայրուղու վրա Ախալքալակից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է վրացական News.ge կայքը:

 

Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է 7 մարդ: Կան նաև տուժածներ:


Քութաիսիի Շտապ օգնության աշխատակցի խոսքերով՝ Քութաիսիի հիվանդանոց են տեղափոխվել 5 տուժածներ՝ որոնցից 4-ի վիճակը գնահատվում է կայուն: 

 

Հայտնի է դարձել, որ «Շկոդան» սկզբից բախվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը վառվել է:


Միջադեպի արդյունքում զոհվածների և վիրավորվածների ազգության մասին տեղեկություն չի հաղորդվում: