Ռումբի սպառնալիքի պատճառով փակվել է ԱՄՆ-ն ու Կանադան կապող կամուրջներից մեկը
Պայթյունի սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել փակել Միացյալ Նահանգներն ու Կանադան իրար հետ կապող ամենազբաղված կամուրջներից մեկը` Ambassador-ը, որը կապում է Դեթրոյտն Ուինդսոր հետ, գրում է Reuters-ը:
Տեղական ժամանակով 07:20-ին Դեթրոյթի ոստիկանությունում ահազանգել է հնչել տեղադրված ռումբի մասին, որը պետք է գործի դրվեր 10 րոպե անց: Այժմ կամուրջի վրա երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ռումբը գտնելու նպատակով:
Եվս մի նմանատիպ ահազանգի պատճառով մի քանի օր առաջ փակվել էր նույն Դեթյոտն Ուինդսորի հետ կապող թունելը:









