Բուդիստ վանականն ինքնահրկիզվել է Չինաստանում
Տիբեթցի 18-ամյա բուդդայական վանականը ինքնահրկիզման ակտ է իրականացրել Չինաստանի հարավ-արևմուտքում` Սիչուան նահանգում, հաղորդում է BBC-n
Իրավապաշտպանների խոսքով, ինքնահրկիզման ժամանակ տեղի բնակչությունը արգելափակել է դեպի այդ վայրը տանող ճանապարհները, որ ոստիկանությունը չկարողանա միջամտել:
Իրավապաշտպանները նշում են, որ 2011թ.-ի մարտից սկսած, տիբեթցիներով բնակեցված Չինաստանի տարբեր շրջաններում ավելի քան 42 մարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Նրանցից շատերը զոհվել են:
Այս տարվա մայիսին երկու վանականների կողմից հրապարակային ինքնահրկիզման ակտից հետո Չինաստանի իշխանությունները զանգվածային ձերբակալություններ իրականացրին:









