ԱՄՆ-ում հարևանը փրկել է 3-րդ հարկից ընկած 7-ամյա աղջկա կյանքը (տեսանյութ)

20:16 • 17.07.12

ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում 7-ամյա Քեյլա Մաքքրին ընկել է 3-րդ հարկից և ողջ մնացել՝ հարևանի շնորհիվ, գրում է The Dailymail պարբերականը:


Սենյակում միայնակ մնացած երեխան, դուրս է եկել պատուհանից և կանգնել օդորակիչի վրա: Բակում խաղացող երեխաները տեսնելով աղջկան, սկսել են գոռալ և օգնության կանչել:


Առաջինը արձագանքել է 52-ամյա հարևան Սթիվ Բերնարդը, ով օգնության է հասել հենց այն պահին, երբ Քեյլան ընկել է:


Աղջիկը ոչ մի վնասվածք չի ստացել, իսկ Բերնարդը վնասել է ձախ ձեռքի ջիլը: Ծնողները պատմել են, որ աղջիկը տառապում է աուտիզմով: