Ջրհեղեղի պատճառով Իրանում 3 մարդ է զոհվել
Իրանի Գյուլիստան մարզում ջրհեղեղը դարձել է երեք մարդու մահվան պատճառ:
Ինչպես տեղեկացնում է IRINN գործակալությունը, ջրհեղեղը տեղի է ունեցել Ռուդսար քաղաքում:
Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով քաղաքում 20 տներ են և 5 կամուրջներ են քանդվել: Կտրվել է կապը 20 գյուղի հետ, իսկ 7 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Լուրջ վնասներ են կրել ցանքատարածությունները:









