Իրաքը Թուրքիայի համար փակել է օդային սահմանը

13:36 • 17.07.12

Իրաքը փակել է օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար, ինչի պատճառով Թուրքական ավիաուղիների երկու ինքնաթիռ մնացել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նշել է, որ Իրաքը չի կարող լուռ մնալ հարևան երկրի ինքնաթիռների կողմից սահմանը խախտելու միջադեպերին:


Օդային սահմանը փակելու համար մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցից մեկն այն է, որ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով շարքից դուրս են եկել ռադարները:


Պատճառներից մեկն էլ համարվում է երկու երկրների «նավթային ճգնաժամը»:


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթը», «Թուրքական ավիաուղիներից» հույս են հայտնել, որ խնդիրը 2 ժամվա ընթացքում կհարթվի և ինքնաթիռները կվերադառնան Թուրքիա: