Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով մոտ 700 մարդ է հոսպիտալացվել

10:10 • 17.07.12

Ճապոնիայում ուժեղ շոգերի պատճառով 1 մարդ մահացել է, ևս 693-ը հոսպիտալացվել են, գրում է vz.ru-ն:

 

Մահացած տղամարդն ավելի վաղ հոսպիտալացվել էր` մի քանի ժամ արևի տակ աշխատելուց հետո, ինչի արդյունքում ջերմային հարված էր ստացել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մոտ 700 հոսպիտալացվածների շարքում շատ են եղել նաև երեխաներ, ովքեր մասնակցել են բացօթյա մրցումների:

 

Ճապոնիայի կենտրոնական հատվածներում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35 աստիճան, իսկ օդերևութաբանական կանխատեսումները հուսադրող չեն` ջերմաստիճանը կբարձրանա ևս 2 աստիճանով: Օդեևութաբանները զգուշացրել են, որ անձրևների շրջանն արդեն ավարտվել է և շոգերը «տիրելու են» մինչ աշնան սկիզբը: