«Քանաքեռ ՀԷԿ»–ում 41-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

11:49 • 17.07.12

Հուլիսի 14-ին՝ ժամը 00.05-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում տեսել են «Քանաքեռ ՀԷԿ-ի» մոտակայ¬քում և այլևս նրանից լուր չունեն:

 

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով:

 

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ժամը 20.10-ին ջրից դուրս է բերվել Երևանի Ահարոնյան 10 շենքի 31 բնակարանի բնակիչ, 1971 թ. ծնված Արթուր Ղազարյանի դին: