Ղազախստանում հրդեհել են Սիրիայի հյուպատոսարանը

11:25 • 17.07.12

Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթայում, հրկիզել են Սիրիայի հյուպատոսարանը, ինչի հետևանքով շինությունը լուրջ վնասներ է կրել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Հյուպատոսարանի աշխատակազմը պնդում է, որ հրդեհումը կանխավ ծրագրված է եղել և կապված է Սիրիայում տիրող քաղաքական ճգնաժամի հետ: Նրանք պատմել են, որ անհայտ անձինք վառելիքով լի շշեր են նետել շինության ուղղությամբ:

 

Ըստ ղազախական KTK հեռուստաընկերության հաղորդած տվյալների` հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է շինության երրորդ հարկը, որտեղ եղել է հյուպատոսի գրասենյակը և արխիվը:

 

Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել: