Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանապահների միջև փոխհրաձգութուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

20:30 • 17.07.12

Ղրղըզստանի և Ուզբեկստանի միջև չսահմանազատված հատվածում երկու երկրների սահմանապահների միջև փոխհրաձգություն տեղի ունեցել, կան զոհեր, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` հղում կատարելով Ղրղզստանի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությանը:


Նրանց խոսքով, Ջալալ-Աբադի մարզի Ալաբուկինսկի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ղրղըզ սահմանապահ: Նախնական տվյալներով, Ղրղըզստանի ևս 2 քաղաքացի հրազենային վնասվածք են ստացել: Զոհեր կան նաև ուզբեկական կողմում:

 

Մամուլի ծառայության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Միջադեպի պատճառ են դարձել տեղի բնակիչների գործողությունները, որոնք ճանապարհ են վերանորոգել և ագրեսիվ են տրամադրված եղել երկու կողմերի սահմանապահների հանդեպ, որոնք պահանջել են դադարեցնել աշխատանքները:

 

Ղրղըզական կողմը հաղորդում է, որ տվյալ միջադեպի շուրջ երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսային բանակցություն է կայացել և միջադեպի խաղաղ հարթման համաձայնություն է ձեռքբերվել: