ՀՀ ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրությունների ժամանակ

17:25 • 17.07.12

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելություն է իրականացնելու 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ Նախագահի ընտրություններում:


ԿԸՀ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գլխավորելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԿԸՀ անդամներ Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը, ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Պետրոսյանը: