Բրիտանացի աղջնակը հաբերի չարաշահումից հետո պատերի հետ է խոսում
Մեծ Բիտանիայի Փլիմութ քաղաքի 7-ամյա բնակչուհի Չելսի Թոմսն իր դասրանի հետ լողափ ուղևորվելու ընթացքում հալուցինացիաների մեջ է ընկել և սկսել խոսել պատերի հետ` 1-ի փոխարեն 7 ինքնազգացողության վատացման դեմ հաբեր ընդունելուց հետո, գրում է Daily Mail-ը:
Երեկոյան մայրն աղջկան գրեթե անգիտակից վիճակում, դողացող ձեռքերով տեսնելուց հետո, ստուգել է նրա պայուսակը և տեսել, որ երեխան նշանակված 1 հաբի փոխարեն 7-ն է ընդունել: Չելսին ամիջապես հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ գիշերն անցկացնելուց հետո ուշքի է եկել և խոստովանել, որ շատ հաբեր է ընդունել դրանց հաճելի քաղցր համի պատճառով:
Աղջկա հետ կատարվածի մեջ մայրը մեղադրում է ուսուցիչներին, ովքեր ևս մեկնել են ուղևորության, սակայն բավարար ուշադրություն չեն դարձրել երեխային` նույնիսկ իմանալով, որ նա պետք է 1 հաբ ընդուներ:









