Ռուսաստանում հարբած վարորդը մխրճվել է ամբոխի մեջ հենց «զեբրա»-ի վրա (տեսանյութ)

13:03 • 17.07.12

ՌԴ Կեմերովոյի շրջանի Մեժդուրեչենսկ քաղաքում հարբած վարորդը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել անցումով փողոցը հատող մարդկանց, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը հոպիտալացվել են, գրում է Life News-ը:

 

Ականատեսների պատմելով մեքենան այնպիսի մեծ արագությամբ է սլացել, որ հետիոտները թեև այն նկատել են, սակայն հնարավորություն չեն ունեցել ետ քաշվել:

 

Այժմ վարորդը ձերբակալված է, իսկ գործով հետաքննություն է սկսվել: