Ռուսաստանում ոստիկանը կրակ է բացել ռեստորանի այցելուների վրա (տեսանյութ)

19:20 • 17.07.12

Սանկտ Պետերբուրգում 24-ամյա ոստիկանը՝ Տուրալ Իլհամ Օղլի Գասիմովը զանգվածային կռիվ է հրահրել ռեստորանում, այնուհետև կրակ բացել այցելուների վրա: 

 

«Մեր տվյալների համաձայն՝ վեճը սկսվել է կնոջ պատճառով: Գասիմովը որոշել է այցելել ռեստորան: Այնտեղ նա վիճել է անծանոթ մի կնոջ հետ և վիրավորել է նրան, ինչից հետո մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին: Ականատեսները փորձել են պաշտպանել կնոջը, ինչի արդյնունքում վեճ է բռնկվել», - պատմել են ոստիկանությունում:

 

Վեճը շարունակվել է փողոցում. ոստիկանը 2 անգամ օդ է կրակել: Շուտով ժամանել է ոստիկանությունը և պարզվել է, որ Գասիմովը ոտստիկանության աշխատակից է:


Որոշ ժամանակ անց ոստիկանություն է ներկայացել 24-ամյա Յուլիան, ում պատճառով էլ բռնկվել էր վեճը: Նա հայտարարել է, որ Գասիմովը ոչ թե օդ է կրակել, այլ իր վրա:


Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները պարզվում են: