ՌԴ ռազմածովային ուժերի նավերը Ատլանտյան օվկիանոսից և Սև ծովից դեպի Միջերկրական ծով են շարժվում
Ռուսական ռազմանավերի խմբավորումները Հյուսիսային և Բալթյան նավատորմերից, որոնք միավորվել են Հյուսիսային Ատլանտիկայում մեկ հրամանատարության ներքո, ուղևորվում են դեպի Ջիբրալթարի նեղուց, հաղորդում է BBC-ն:
Միավորված խմբավորման կազմում ընդգրկված են մեծ դեսանտային նավեր «Ալեքսանդր Օտրակովսկին», «Գեորգի Պոբեդոնոսեցը» և «Կոնդոպոգան» Հյուսիսային նավատորմից, պահակազորային նավեր «Յարոսլավ Մուդրին» և «Նեուստրաշիմին», ինչպես նաև սպասարկման «ՍԲՍ-921» նավը:
Բացի այդ, խմբավորմանը ավելի ուշ կմիանան Սև ծովյան նավատորմի ռազմանավեր «Սմետլիվին», մեծ դեսանտային «Ցեզար Կունիկով» և «Նիկոլայ Ֆիլչենկով» նավերը ինչպես նաև ապահովման ես 2 ռազմանավ:
Ներկայում ռազմական խմբավորման նավերը պաշարներն է համալրում Կիպրոս կղզում:
ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության համաձայն, ռուսական 3 նավատորմերի նավերը համատեղ զորավարժություններ պետք է անցկացնեն:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հնարավոր էր համարել, որ տվյալ ռազմական խմբավորումը կմեկնի Սիրիա:
«Քանի որ սիրիական Տարտուս նավահանգստում ռուսական ռազմաբազա է տեղակայված, ապա բացառված չէ, որ նավերը կժամանեն այնտեղ պաշարները համալրելու նպատակով», - BBC-ին հայտնել է ՌԴ ՌԾՈւ տեղեկատվական ծառայության ղեկավար Անդրեյ Տարամանը:









