Ազնավուրի հրապարակի Սարդը «հարձակվել» է մարդկանց վրա, կամ youtube-յան հաջողված կատակ
YouTube-ում այսօր հայտնվել է մի տեսանյութ, որում անիմացիոն կադրերում երևում են, թե ինչպես է Երևանի Ազնավուրի հրապարակում տեղադրված մետաղյա քանդակներից մեկը՝ Սարդը, շարժվում տեղից և «հարձակվում» հրապարակում «պատահաբար» գտնվող մարդկանց վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես ինչ-որ մեկը մեքենայի մարտկոցը «միացնում» է քանդակին, և մի քանի վայրկյան անց տեղի է ունենում «արհավիրքը»:
Այսօր վերբեռնված տեսանյութն արդեն իսկ հասցրել է բավական քննարկվել սոցիալական ցանցերում:
Մանրամասները՝ տեսանյութում:









