Սաուդյան Արաբիայում դաջվածք անողին դատապարտել են մտրակի 200 հարվածների և 1 տարի ազատազրկման` կանանց սպասարկելու համար

19:24 • 17.07.12

Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում դատարանը մտրակի 200 հարվածների և 1 տարվա ազատազրկման է դատապարտել դաջվածքներ անող լիբանանցի տղամարդուն, գրում է Lenta.ru-ն:

 

Նման դաժան դատավճռի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ տղամարդը դաջվածքներ է արել իրեն դիմած կանանց: Լիբանացին ձերբակալվել է երկրում գործող բարոյականության ոստիկանության աշխատողների կողմից, ովքեր պարբերաբար նման ձերբակալություններ են իրականցնում:

 

Նրանք նաև առգրավել են բոդի արտի մասնագետի բոլոր թանկարժեք գործիքները, քսուկներն ու ներկերը: