Հրաձգություն Տորոնտոյում. կա երկու զոհ, 19 վիրավոր
Կանադայի Տորոնտո քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 19 մարդ:
Ինչպես տեղեկացնում է Associated press գործակալությունը, վիրավորների թվում շատ են երեխաները:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել երեկույթի ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ:
Որոշ տվյալներով` երեկույթի ընթացքում վիճաբանություն է առաջացել, ինչից հետո էլ զենք է գործադրվել: Տորոնտոյի ոստիկանությունը Twitter-ի իր հաշվում տեղեկացրել է, որ կասկածյալն արդեն ձերբակալված է:
Քաղաքի ոստիկանապետ Բիլլ Բլերը միջադեպն արդեն անվանել է «զինված բռնության աննախադեպ դրվագ»: Նա նշել է, որ դա իր պրակտիկայում ընթացքում ամենածանր դեպքն է, որ տեղի է ունեցել Տորոնտոյում:









