ԱՄՆ-ն Կատարում Իրանի դեմ ուղղված ռադար կկառուցի

23:37 • 17.07.12

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այս ամիս կավարտի Կատարում կառուցվաղ ռադարի հարթակի շինարարությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին:


Նոր ռադարի տեղակայման կոնկրետ վայրը չի հաղորդվում, սակայն դրա կառուցման արժեքը հայտնի է: Պենտագոնը այդ նպատակով Կոնգրեսիին 12,2 մլն ԱՄՆ դոլարի հայտ է ներկայացրել:
Հարթակի վրա կտեղակայվի AN/TPY-2 մոդելի ռադարը, որը նաև հայտնի է X-Band անվանումով:


Պաշտոնյան պարբերականին նաև տեղեկացրել է, որ նման ռադարներ են տեղակայվել 2006թ. Ճապոնիայում Հյուսիսային Կորեայից հրթիռային մեկնարկներին հետևելու համար, 2008թ. Իսրայելի Նեգև անապատում և Թուրքիայում:
Տարածաշրջանում երրորդ ռադարի (Կատարում) կառուցումը հնարավորություն կտա հայտնաբերել Իրանի տարածքի խորքում, հյուսիսում և հարավում հնարավոր մեկնարկները հայտնաբերել:


Բացի այդ, Պենտագոնը շուտով կհայտարարի սեպտեմբերին Պարսից ծոցում ջրային տարածքի ականազերծման հետ կապված առաջին զորավարժությունների անցկացման մասին, հաղորդում է պարբերականը:


Նման կերպ ԱՄՆ իր անհանգստությունն է հայտնում տարածաշրջանում իրադրության հնարավոր լարման կապակցությամբ: Ամերիկյան զորքը պետք է Իրանի երկու մարտահրավերներին պատրաստ լինի` հնարավոր հրթիռային հարվածներ, այդ թվում և Իսրայելի տարածքի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ականապատում, բացարտել են պաշտոնատար անձիք:


Զորավարժությունները և նոր ռադարի կառուցումը Իրանի կողմից կարող են որպես սադրանք գնահատվել, սակայն 2 միջոցառումներն էլ պաշտպանական բնույթ են կրում, պնդում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները:


Բացի այդ, պարբերականի տվյալներով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստվում է, ենթադրաբար ՄԱԷ-ում, միջին հեռահարության հրթիռների մեծ բարձրություն անդրմթնոլորտային խոցման հակահրթիռային համալիր (THAAD) տեղակայել: